Լոնդոնի Sotheby's աճուրդում 24 մլն եվրոյով վաճառվել է Կամիլ Պիսարոյի «Մոնմարտր բուլվար. Գարնանային առավոտ» կտավը: Սա մեծ նկարչի ամենաթանկ վաճառված ստեղծագործությունն է դարձել:
Աճուրդի ընթացքում դրա ամփոփիչ արդյունքը առավել քան երկու անգամ գերազանցել է նախնական արժեքը:
Կտավը նկարչի առավել ճանաչված աշխատանքներից է: Աճուրդի այն հանվել էր առաջին անգամ: Քաղաքային բնապատկերը իմպրեսիոնիստը նկարել էր 1897թ.:
Նոր տեր են գտել նաեւ Վան Գոգի ինքնադիմանկարը եւ Պաբլո Պիկասոյի «Կոմպոզիցիա (Մինոտավրոսի հետ)» կտավը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աճուրդում վաճառված իմպրեսիոնիստների լոտերի ընդհանուր արժեքն ավելի քան 197 մլն եվրո է:


























