Ամերիկյան հեղինակավոր «Ստրատֆոր» կենտրոնի Եվրասիայի գծով փորձագետ Մարկո Պապիկը ադրբեջանական «1news.az»ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խաղաղության կոչեր են անելու, բայց իրականում ամեն մեկն աշխատելու է իր օգւտի համար:
Հարցին, թե որքան երկար է շարունակվելու ղարաբաղյան հակամարտությունը, Պապիկը պատասխանել է. «Դա դժվարին, „սառեցված“ հակամարտություն է, եւ հիմնականում այն պատճառով, որ կա որոշակի հավասարակշռություն գերտերությունների կողմից, ինչը խանգարում է կարգավորմանը: Դիտարկելով ուժերը, մենք չենք տեսնում հակամարտության կարգավորումը մոտ ապագայում»:
Փորձագետն անդադարձել է նաեւ հնարավոր պատերազմի՝ Nabucco նախագծի վրա ունենալիք ազդեցությանն ու նշել. «Ադրբեջանի տեսանկյունից, Nabucco-ի համար գլխավոր հարցը Վրաստանի, որպես տարանցիկ երկրի, կայունությունն է»:




























