Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության գնահատականներով՝ այս տարվա հունվարին երկրից կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 17 մլրդ դոլար: Այս մասին լրագրողներին է հայտարարել է փոխնախարար Անդրեյ Կլեպաչը:
Նա նաեւ հաղորդել է, որ եռամսյակի արդյունքում ակնկալվում է 35 մլրդ դոլարի արտահոսք:
Ավնդաբար տարվա առաջին ամիստներին կապիտալի արտահոսքն ավելանում է, ընդգծել է պաշտոնյան: Նա կարծում է, որ գալիք ամիսներին արտահոսքը կնվազի:
Նշենք, որ տարեսկզբին Ռուսաստանում ազգային տարադրամը անկում էր ապրում, ինչը իշխանությունները կապել են զարգացող երկրներում տարադրամի հետ կապված խնդիրների հետ, հաղորդում է «Lenta.ru»-ն:




























