Ապրիլի 17-ին Պակիստանի հյուսիս-արեւմուտքում երկու հզոր պաթյուններ են որոտացել։

Ահաբեկչությունների արդյունքում, AFP-ի տվյալներով, ամենաքիչը 27 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վնասվածքներ են ստացել։

Ահաբեկչության զոհերի թիվը կարող է աճել։

Պայթյունները տեղի են ունեցել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Կոհաթ քաղաքում։ Պայթուցիկ սարքերը գործի են դրել երկու մահապարտներ։

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ հավաքվել են՝ օգնելու առաջին պայթյունից տուժածներին։