Բասկյան «ԷՏԱ» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Բասկերի երկրի ինքնորոշման  հարցի  լուծման կարեւոր երեք փոխզիջումների մասին եւ առաջիկայում այդ ուղղությամբ  լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Խմբավորումը խոստացել է կարեւոր ավանդ ներդնել գործընթացի ակտիվացման գործում եւ  կապ հաստատել խաղաղ գործընթացին ազդակ հաղորդելու հարցերով  հանձնաժողովի հետ։

Նշվում է, որ «ԷՏԱ»-ն վերջապես խաղաղությանն ուղղված բանակցություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։