Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի կրտսեր դուստրը շաբաթ օրը ցուցմունք կտա դատարանում, նրա ամուսնուն մեղադրում են խարդախության ու փողերի լվացման մեջ:

Ինչպես ենթադրում են քննիչները, արքայադստեր ամուսին Ինյակի Ուրդանգարինը կարող էր պետական գանձարանից հափշտակած փողերը լվանալ Aizoon կեղծ ընկերության միջոցով, որի գործընկերն ինֆանտան էր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ կերպ թագավորական ընտանիքի անդամները կարող 9 միլիոնավոր դոլարներ ծախսել հասարակական հիմնադրամներից: Սա Իսպանիայի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թագավորի ամենամոտ բարեկամը հանցագործության մեղադրանքով ներկայանում է դատարան:

Արքայադուստր Քրիստինան կամավոր համաձայնել է ցուցմունք տալ՝ հայտարարելով, որ թաքցնելու ոչինչ չունի: