Երեւան-Սեւան ճանապարհի 24-րդ կմ-ին, փետրվարի 7-ին, ժամը 18.45-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես», «Սուբարու» եւ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: