2013-ին, նախորդ տարվա համեմատ, Աֆղանստանում զոհված եւ վիրավորված խաղաղ բնակիչների թիվն աճել է 14 տոկոսով, հայտարարել են ՄԱԿ-ում:
Կազմակերպության հաշվարկներով՝ մոտ 3 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 5,5 հազարը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զեկույցում նաեւ նշվում է, որ զոհերի զգալի մասը կանայք եւ երեխաներ են:
ՄԱԿ-ի փորձագետները այս արդյունքները կապում են Աֆղանստանից միջազգային զորքերի դուրս բերման հետ:




























