Թուրքիայում ՏԻՄ ընտրություններին մոտենալուն զուգահեռ Գյուլենի համայնքը սկսել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ պայքարը՝ բրոշյուրներ բաժանելով։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Գյուլենի համայնքը պատրաստել է Էրդողանին եւ նրա կուսակցության մասին պատմող 20 էջանոց բրոշյուրներ, որոնք տեղադրվում են քաղաքացիների փոստարկղերում։

Բրուշյուրի մեջ կոչ է արվում առաջիկա ընտրություններում չքվեարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին եւ ներկայացվում այդ կուսակցության հասցրած վնասները Թուրքիային։

Նշվում է այն հանգամանքը, որ այդ բրոշյուրները բաժանվել են այն վայրերում որտեղ իշխող կուսակցությունը շատ ձայներ է ստացել։

Նշենք, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենալու մարտի 30-ին։