Աֆղանստանի կենտրոնական մասում երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 5,3 բալ:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների ծառայությունը, առաջին ստորգետնյա ցնցումն արձանագրվել է ժամը 0:28-ի սահմաններում, էպիկենտրոնը գտնվել է Մազարի-Շարիֆ քաղաքից 125 կմ հարավ-արեւելք, իսկ օջախը տեղակայված է եղել 10 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: