Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այսօր՝ փետրվարի 8-ին, հայտնել է, որ «Ժողովրդական այլանս» կուսակցությունը վերանվանվել է «Առաջընթացի կուսակցության»:

«Համագումարն ընդունել է կանոնադրական փոփոխությունները եւ փոխել կուսակցության անունը: Հիմա մենք «Առաջընթացի կուսակցություն» ենք»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նավալնին: Նա հստակեցրել է նաեւ, որ անվանումն ընտրվել է միայն երեկ «գաղտնիության մթնոլորտում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դադարեցրել է Նավալնիի կողմնակիցների «Ժողովրդական ալյանս» կուսակցության պետական գրանցումը՝ գործող օրենսդրության որոշ դրույթներ խախտելու հիմնավորմամբ:

Ավելի վաղ գերատեսչությունն արդեն հրաժարվել էր գրանցել կուսակցությունը՝ վկայակոչելով տարբեր թերություններ եւ հակասություններ:

Եվս մեկ «Ժողովրդական ալյանս» ստեղծել է քաղաքագետ Անդրեյ Բոգդանովը եւ գրանցել արդարադատության նախարարությունում: