Իրավիճակը Բոսնիա ու Հերցեգովինայի մայրաքաղաքում շաբաթ օրը կայունացել է: Երեք օր երկրում չէին խաղաղվում զանգվածային անկարգությունները, սակայն այժմ լռություն է:
Սարաեւոյի փողոցներում աշխատում են կոմունալ ծառայությունների աշխատակիցներ՝ քաղաքում կարգուկանոն հաստատելով: Բոսնիա ու Հերցոգովինայի կառավարության շենքի մուտքը փակ է: Շենքը տուժել է հրդեհից, որը կազմակերպել են ցուցարարները: Կրակը ոչնչացրել է որոշ ավտոմեքենաներ, որոնք կայանված էին նստավայրի մոտ եւ, ամենակարեւորը, արխիվը: Արխիվի աշխատակից Անդրեյ Ռոդինիսի խոսքով՝ այրված փաստաթղթերը «մեծ կարեւորություն ունեին», հաղորդում է ՆՏՎ-ն:
Սարաեւոյից բացի ցուցարարները ակցիաներ են կազմակերպել նաեւ Տուզլեում, Մոստարեում, Զենիցեում ու Բիխաչեում: Քաղաքներում այրել են պետական վարչության շինություններ: Ընդհանուր առմամբ փողոց են դուրս եկել Բոսնիայի ու Հերցեգովինայի տասնյակ հազարավոր բնակիչներ: Բախումների հետեւանքով վնասվածքներ են ստացել ավելի քան 200 մարդ, որոնց թվում ոստիկանության 144 աշխատակիցներ:
Մարդիկ դուրս են եկել վատ սոցիալական պայմանների դեմ. Երկրի յուրաքանչյուր քաղաքացի գործազուրկ է, ներքին գործազրկության մակարդակը կազմում է 40 տոկոս: Անկարգություններին հիմնականում մասնակցել են աշխատավորներ: Տուզլա եւ Զենիցա կանտոնների կառավարությունն ու վարչապետը գործազրկության հետեւանքով հրաժարական են տվել:




























