Ռիգայի նավահանգստի տարածքում բարձր վտանգավորության հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է Պետական հրշեջ-փրկարարական ծառայությունը, Ֆլոտես փողոցում բռնկվել է փայտամշակման արտադրամասը՝ 1200 քմ տարածքով եւ պատրաստի արտադրանքի արտադրամասը՝ 50 քմ տարաքով, հղորդում է Delfi-ն:

Հրշեջ-փրկարարական ծառայությունը դեպքի վայրից ահազանգն ստացել է փետրվարի 8-ի գիշերը ժամը 4:34-ին: Առավոտյան ժամը 8-ին հրդեհը դեռ չէր տեղայնացվել, հաղորդում է BNS-ը:

Այրվող անգարը միացված է այլ անգարի հետ, ուստի հնարավոր է, որ կրակը տարածված լինի նաեւ հարեւան անգարում: