Նովոսիբիրսկում հարբած իրավախախտների հետապնդումն ավարտվել է ոստիկանների վրա հարձակումով: Փորձելով թաքնվել պարեկային ծառայությունից, վարորդը փակուղում է հայտնվել: Սակայն նույնիսկ անելանելի իրավիճակում տղամարդը որոշել է չհանձնվել ու փախուստի է դիմել:
Փախուստը գրանցել է ոստիկանության մեքենայի տեսագրանցող սարքը: Տեսագրությունում երեւում է, որ վարորդը եւ ուղեւորները թողնում են իրենց մեքենան ու փորձում են փրկվել փախուստի միջոցով: Երիտասարդներին սկսում է հետապնդել ոստիկանությունը: Երկրորդ պարեկը մնում է տեղում, հաղորդում է ՆՏՎ-ն:
Իրավախախտներից մեկին հաջողվում է բռնել, սակայն երիտասարդն ընդդիմանում է, ծեծկռտուք է սկսվում: Նրա ընկերն արագ հեռախոսով զանգ է կատարում եւ օգնության կանչում: Քիչ անց տեսուչի վրա արդեն երեք անձ է հարձակվում: Գործի են դնում էլեկտրաշոկի սարքը: Իրավապահներին դժվարությամբ է հաջողվում խաղաղեցնել իրավախախտներին: Ձերբակալվածների դեմ հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածով, այդ թվում նաեւ սպառնալիք ոստիկանության աշխատակիցների կյանքին: Տեսուչներից մեկը կռվի ժամանակ կոտրել է ձեռքը:




























