Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել է անկախության կողմնակից, գործող վարչապետ Դերվիշ Էրօղլուն:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նրա հիմնական մրցակիցը եղել է գործող նախագահ Մեհմետ Ալի Թալաթը, որը համարվում է կղզու վերամիավորման բանակցությունների կողմնակից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Դ.Էրօղլուն հավաքել է 5,38 տոկոս, Թալաթի օգտին քվեարկել են 42,85 տոկոսը, հաղորդում է AP-ն: Ինչպես նշում է աղբյուրը, քվեարկության արդյունքը կարող է զգալի փոփոխություններ մտցնել բանակցային գործընթացում:

Օտարերկրյա դիվանագետների կարծիքով, Դերվիշ Էրօղլուի հաղթանակը կարող է լրջորեն արգելակել կղզու վերամիավորման բանակցային գործընթացը, որ սկսվել էր 2008թ.: Դերվիշի կարծիքով, եթե Կիպրոսում երկու ժողվուրդ է բնակվում, նրանք պետք է երկու անկախ պետություններ ունենան:

Կիպրոսը բաժանված է մնում 1974թ. սկսած, երբ թուրքական զորքերը զավթեցին կղզու հյուսիսային մասը: Թուրքական մասը ճանաչում է միայն Թուրքիան: