Նորվեգիայի հյուսիսում՝ Պլյուրա գետում գտնվող քարանձավում, ֆինն երկու սուզորդներ են զոհվել, հայտնում է Associated Press-ը։ Ֆինլանդիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ երկու զոհերը Նորվեգիայով ճանապարհորդող հինգ սուզորդների կազմից էին։

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ խմբի ողջ մնացած երեք անդամները տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի էր ունեցել Օսլոյից հազար կմ հյուսիս՝ Հելգելանդ նահանգում: Թե ինչպես են զոհվել սուզորդները, չի նշվում, հաղորդում է Delfi-ն:

Պլյուրա գետի քարանձավային համակարգը ներառում է Նորվեգիայի՝ ջրով լցված ամենամեծ քարանձավը, որը հայտնի է սուզորդների շրջանում: Նույն վայրում 2006թ. զոհվել էր  ռեկորդ սահմանել փորձող նորվեգացի մի սուզորդ: