Հորդանանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել եւ բարձրացրել կորոնավիրուսով եւ խոզի գրիպով վարակվելու վտանգի մակարդակը։
Երկրի առողջապահության նախարարությունը նման քայլի է դիմել նախորդ շաբաթ այդ վարակից երկու մարդու մահից հետո։
Նախարարությանն առընթեր առողջապահության դեպարտամենտի ղեկավար Բասամ Հիջաուին «Ար ռայ» թերթի հետ հարցազրույցում ասել է, որ «գերատեսչությունն իրականացնում է երկրի բոլոր մարզերի մշտադիտարկում»:
Գրիպի համաճարակի առաջին դեպքը գրանցվել էր 2012թ. սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայում: 2013թ. մայիսի 15-ին այդ հիվանդության ուսումնասիրության համար հատուկ ստեղծված խումբը վճռել էր այն անվանել Middle East respiratory syndrome coronavirus (MERS-CoV): Ըստ մասնագետների՝ տարածվելու աղբյուր կարող էին դառնալ միասապատ ուղտերը, որոնք բնակվում են Արաբական թերակղզում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























