Սառցե անձրևների պատճառով Սլովենիան թաղվել է 10սմ հաստություն ունեցող սառույցի տակ, ինչի հետևանքով 35 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության:

Սլովենիայում մի քանի օր հորդառատ անձրև է տեղացել, հետո ջերմաստիճանը կտրուկ իջել է և մինչև կաթիլների գետնին հասնելը` դրանք վերածվել են սառույցի ու ամեն ինչն ծածկվել է սառույցի հաստ շերտով:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ սառցե անձրևները Սլովենիային շուրջ 66 մլն եվրոյի վնաս է հասցրել:

Լուսանկարիչ Մարկո Կորոսեկը նկարել է սարսափելի բնական երևույթի հասցրած վնասները և լուսանկարները տարածել համացանցում: