Բանգլադեշի Նոակհալի քաղաքի դեռահաս բնակիչ Դելալը նետվել է գետը, որպեսզի փրկի անօգնական եղնիկի ձագին, որը կարող էր խեղդվել: Փոքրիկ տղան ինքն էլ կարող էր խեղդվել, բայց նրա համար փոքրիկ եղնիկի կյանքն ավելի կարեւոր է եղել: Տեղի բնակիչները խրախուսել են արդեն ափ ելած դեռահասին, հաղորդում է Daily Mail-ը:
Տղան բռնել է եղնիկի ձագին ոտքերից եւ փորձել վեր պահել ջրից: Հուզիչ տեսարանը ֆիքսել է լուսանկարիչ Հասիբուլ Վակաբը, ով այդ տարածքում կենդանիներ ու բուսականություն էր լուսանկարում: Նա պատմել է, որ տեղի բնակիչները անձրեւների ու ջրհեղեղների ժամանակ բազմաթիվ կենդանիների են կորցնում, հաղորդում է Ushiapyhvost.ru-ն:
«Հիասքանչ տեսարան էր, ափսոս, որ քիչ մարդ տեսավ այդ գեղեցիկ ու հուզիչ պահը»,-ասել է լուսանկարիչը:
































