Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ինքնազգացողությունն, այսօր՝ փետտրվարի 8-ին, դատական նիստի ժամանակ վատացել է, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Դատական նիստն ընդհատվել է, եւ անհապաղ բժիշկ են հրավիրել:
Նշենք, որ այսօր Կահիրեում վերսկսվել է 2011 թվականի հունվարյան հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանության գործով դատաքննությունը, որտեղ Մուբարաքը գլխավոր մեղադրյալն է: Կրկնակի դատաքննությունը մեկնարկել է մեկ տարի անց այն բանից հետո, երբ Մուբարաքի փաստաբանները կարողացան հասնել 2012-ի գարնանը ցմահ ազատազրկման դատավճռի վերանայմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկայումս Եգիպտոսի նախկին նախագահը, որի խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատ է արձակվել բանտից, գտնվում է Կահիրեի ռազմական հոսպիտալում: 85-ամյա Մուբարաքը գտնվում է բժիշկների 24-ժամյա վերահսկողության ներքո:
Նրա դատավարությունները փակ են անցնցում եւ որեւէ հրապարակում այդ մասին արգելված է:




























