Հայաստանում ապրիլի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 11 դեպքից բացահայտվել է 8-ը, մարմնական վնասվածք հասցնելու 53 դեպքից` 47-ը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում արձանագրված յուրացման կամ վատնման 26, մաքսանենգության 3, դրամանենգության 1, խարդախության 49, խուլիգանության 12 եւ շորթման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 67 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, կողոպուտի` 2 եւ գողության` 11 դեպք:




























