Չինաստանի արտգործնախարարությունը Թուրքիայում գտնվող իր բոլոր քաղաքացիներին զգուշացրել թուրք ազգայնականների կողմից եկող հնարավոր հարձակումների մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը։

Չինական արտգործնախարարության կայքում տեղադրված հայտարարությունը զգուշացնում է Թուրքիայում գտնվող չինացիներին ուշադիր լինեն եւ հնարավորինս քիչ աղմկոտ վայրեր այցելել։

Ըստ չինական կառավարության, Թուրքիայում չինացիները սկսել են սպառնալիքներ ստանալ։

Ըստ չինական մամուլի տեղեկությունների, «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» անունով մի խմբի Աբդուլհակ անունով ղեկավարը սպառնացել է չինացիներին սպանել եւ գերի վերցնել, որպեսզի չինացիները «Արեւելյան Թուրքեստանի» եղբայրներին հանգիստ թողնեն։