Ծագումով հայ Մայա Կոնցլիաշվիլիին մերժել են աշխատանքի ընդունել Ադրբեջանի նավթային պետական ընկերությունում։ Ինչպես գրում է վրացական «Վերսիա» թերթը,Կոնցլիաշվիլիների ընտանիքի սոցիալապես անապահով լինելու մասին պատմությունը հուզել է շատ ընթերցողների։

Հրապարակումից հետո Մայա Կոնցլիաշվիլիի հետ կապ է հաստատել ԱՆՊԸ աշխատակից Գելա Խելաձեն եւ նրան հավաքարարի աշխատանք առաջարկել։ Առանց երկար մտածելու Մայան համաձայնել է եւ աշխատանքի անցել։

Սակայն, երբ գործը հասել է աշխատանքային պայմանագրի կնքմանը, գրասենյակի օպերատորը որոշել է ճշտել Մայայի ազգությունը (ամուսնությունից հետո նա վերցրել է ամուսնու ազգանունը)։ Երբ Կոնցլիաշվիլին ասել է, որ ինքը հայուհի է, ընկերության գրասենյակի աշխատակիցները հրաժարվել են նրան աշխատանքի ընդունել։ Օպերատորը ուղիղ կերպով հայտարարել է, որ իրենց ընկերությունում արգելված է հայերին աշխատանքի ընդունել։