Յունիբանկի թվով 46-րդ` «Աճառյան» մասնաճյուղը (ք.Երեւան, Աճառյան 22, N 51) այսօր սկսել է աշխատանքը: Ինչպես NEWS.am–ին տեղեկացրին Յունիբանկից, մասնաճյուղի բացումը կատարել են բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը եւ մասնաճյուղի կառավարիչ Արթուր Հովակիմյանը: Միջոցառմանը ներկա են եղել բանկի աշխատակիցներ, IFC միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ եւ հաճախորդներ: 

Նորաբաց  մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում:

«Աճառյան» մասնաճյուղը կաշխատի «մեկ պատուհանի» սկզբունքով` ապահովելով արագ եւ հարմարավետ բանկային սպասարկում: Ներկայումս Յունիբանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 220 հազարը: