ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 12-ին կազմել է 412.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.01 դրամով:
Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 562.61 դրամ (աճել է 0.14 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.86 դրամ (աճել է 0.02 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 678.98 դրամ (աճել է 2.86 դրամով):
Ոսկու գինը սահմանվել է 17,002.12 դրամ, արծաթի գինը՝ 267.5 դրամ, պլատինի գինը՝ 18,301.81 դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, որ այսօր բորսայում կայացել է 7.6 միլիոն ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 412.57 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.45 դրամ:



























