Երեկ Փարիզում ավարտվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի շախմատի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը, բնականաբար, հայ շախմատիստների փայլուն հաղթանակով: Հունիսի 24-ին կայացել էին առաջին չորս հանդիպումները, որոնց արդյունքում հայ շախմատիստները հաղթում էին 4:1 հաշվով: Երեկ կայացել են վերջին չորս հանդիպումները, որոնք կրկին ավարտվել են հայերի հաղթանակով: ընդհանուր հաշվով Հայաստանի հավաքականը հաղթել է 11:4 հաշվով: Նշենք, որ ոչ-ոքի կայացած պարտիաները չեն հաշվարկվում: Վերջին 8-րդ ռաունդում Տիգրան Պետրոսյանը հաղթեց Քրիստիան Բաուերին, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Ժոել Լոտյենին: Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն իր առաջին պարտությունը գրանցեց մրաշարում: