Այսօր ժամը 10-ից դադարեցվել է Չարենցի փողոցի 25-ից բարձր, Նար-Դոսի փողոցի 40-ից բարձր, Վարդանանց փողոցի 20-ից բարձր, Քրիստափորի փողոցի 35-ից բարձր, Ալեք Մանուկյան փողոցի 7-ից բարձր համարների, Երվանդ Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Վրացյան, Տոլստոյ, Օստրովսկի, Ռոստոմի, Շարա-Տալյան, Այգեստան թաղամասի թիվ 1-8 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը :
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան ջուր» ընկերությունից, պատճառը` Հերացի փողոցում տեղի ունեցած վթարն է: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և տեղեկացնում, որ վերոհիշյալ շենքերում ջրամատակարարման գործող ռեժիմը կվերականգնվի օգոստոսի 4-ին ժամը 10.00-ին:



















