Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է երկրի ղեկավարության հետ քննարկել ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների արդյունքներն ու ղարաբաղյան հակամարտությունը:
Ադրբեջան կատարած այցից հետո Դավութօղլուն կայցելի Իրան, որտեղ վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքների մասին կկիսվի պաշտոնական Թեհրանի հետ՝ ներկաայցնելով միջազգային հանրության մոտեցումները:




























