Հայաստանը դարձել է տղամարդ արտահանող երկիր, իսկ հայաստանյան գործարարները ներկրմամբ են զբաղված եւ իրենց ձեռնտու չէ, որ Հայաստանում արտադրություն զարգանա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերներին վերաբերող քննարկման ժամանակ ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ կան ուժեր, որոնց ձեռնտու է այս իրավիճակը:
«Զարմանալի է, որ այդքան մեծ եւ լուրջ սփյուռք ունենալով ներդրումներ չունենք: Ես զրուցել եմ տարբեր մարդկանց հետ, ասում են, եթե առաջ 50-50 էր, հիմա 70-20 է: Եթե խելքներս գլուխներս չհավաքենք`երկիր կկորցնենք»,-ասել է նա:
Իր հերթին, ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանը նշել է, որ եթե անգամ արտագաղթի ծավալները նվազել են, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները, դա չի նշանակում, որ ժողովուրդը պետք է շնորհակալ լինի կառավարությանն` իր արած որեւէ լավ բանի համար, քանի որ դա կառավարության պարտականությունն է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























