Մասնագետներն ավարտել են Սմոլենսկի մոտակայքում ընկած Ту-154 օդանավի «սեւ արկղերի» վերծանումը,- ապրիլի 19-ին «Ինտերֆաքսին» հայտնել են Միջպետական ավիացիոն կոմիտեում։

"Վերծանվել է վթարի վայրում հայտնաբերված ռուսական արտադրության «սեւ արկղը»,- նշել են Միջպետական ավիացիոն կոմիտեում։

Միաժամանակ Լեհաստանում, ՄԱԿ-ի մասնակցությամբ, վերծանվել է օդանավի թռիչքային ցուցանիշները գրանցող լեհական արտադրության սարքը։

ՄԱԿ-ում հայտնել են, որ համաձայն աշխատանքների պլանի՝ վերծանվել են նաեւ ցամաքային օբյեկտիվ վերահսկողության սարքերի գրառումները։ Մասնագետները նաեւ հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում սպասում են լեհ մասնագետների ժամանմանը, ովքեր կօգնեն նույնականացնել Լեհաստանի նախագահի ինքնաթիռի անձնակազմի անդամների ձայները։

Հիշեցնենք, որ լեհական ինքնաթիռը Սմոլենսկի մոտակայքում վթարի էր ենթարկվել ապրիլի 10-ին։ Ավիավթարի արդյունքում զոհվել էր 96 մարդ՝ այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա կինը։