Ազգային արխիվում 44000 փաստաթուղթ, 14000 լուսանկար եւ 600 ֆիլմ արդեն թվայնացվել է։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ավելացնելով, որ արխիվի թվայնացման գործընթացում ընդգրկված են շուրջ 50 աշխատակից։

Ըստ նրա` առաջիկա հինգ տարում կավարտվի արխիվում առկա ֆիլմերի, լուսանկարների եւ ձայնագրությունների թվայնացումը:

Վիրաբյանը նշեց, որ այժմ Ազգային արխիվում կա 360 000 լուսանկար, 2100 ֆիլմ, որոնց պաշտպանիչ սկավառակների թիվը 36120 է: Ֆոտոփաստաթղթերի թիվը 265 989 է, իսկ եւս 21954 փաստաթուղթ էլ պահպանվում է ձայնագրության տեսքով։

Տեղեկացնենք, որ Ազգային արխիվի թվայնացման գործընթացը սկսվել է 2008թ.-ին։ Այս տարի Ազգային արխիվի պահպանության համար պետական բյուջեից հատկացվել է 450 մլն դրամ։