ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց, թե ՕԵԿ-ի համար կա կարեւորագույն երեք սկզբունք: Ըստ Մարգարյանի՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցը չպետք է լինի քննարկման առարկա, ուղիղ ցամաքային կապ պիտի լինի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, եւ միջազգային ատյաններում Ղարաբաղի ժողովրդին անվտանգության երաշխիքներ պիտի տրվեն: Ավելին, ըստ Մարգարյանի՝ թե երկրի նախագահի, թե իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը պաշտպանում է այդ մոտեցումները։

ՕԵԿ-ը առաջընթաց է տեսնում նույնիսկ այնտեղ, որտեղ բոլորը հետընթաց են տեսնում: Ըստ Հովհաննես Մարգարյանի թեեւ չնչին, բայց դրական տեղաշարժ է նկատվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: