Չինաստանում ապրիլի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2 հազար 39 մարդու: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, ներկայումս անհետ կորած են համարվում 195 հոգի:
Վնասվածքների ստացածների ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 135 մարդ, որոնցից 1434-ը գտնվում են ծանր վիճակում: Ավելի քան 6 հազար մարդ է դուրս բերվել փլատակների տակից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, երկրաշարժերը Չինաստանում սկսվել են ապրիլի 14-ին: 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ամենաուժեղ ցնցումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 7:49-ին, Ցինհայ նահանգի Յուիշու գավառում: Էպիկենտրոնը գտնվել է 100 հազար բնակչությամբ Ցզեգու քաղաքից 30 կմ հեռավորության վրա:



























