ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ռուս համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Յուրի Մերզլյակովը ապրիլի 20-ին կժամանեն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած հանդիպումից հետո:

Նախարարի խոսքով, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այս անգամ Ադրբեջան չի այցելի: Համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, քննարկումներ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Նշենք, որ համանախագահի կարգավիճակում սա Մերզլյակովի վերջին այցն է տարածաշրջան:

Մինչեւ Ադրբեջան այցելելը համանախագահները մարտի 26-29-ը այցելել են Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ: