Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե իր երկիրը «պատրաստ է ցանկացած պահի ուժի չկիրառման պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ ուժի չկիրառման վերաբերյալ»՝ «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ապազավթման պայմանով»: Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում Վաշաձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է նման պայմանագիր կնքել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ:

Վաշաձեն նաեւ անդրադարձել է Ժնեւում Կովկասի անվտանգության հարցերով բանակցություններին եւ նշել, թե դրանք հաջողություն չեն ունեցել: Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, «այդ բանակցություններն անփոխարինելի ձեւաչափ են»:

Ժնեւյան բանակցություններն ընթանում են 2008թ. հոկտեմբերից՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա: