Չեխիայի մայրաքաղաք Պրագայում ավարտվել է ձյուդոյի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցել 20 երկրների երիտասարդական հավաքականներ: Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող հանդես եկավ այս մրցաշարում եւ նվաճել է 4 մեդալ:

Ըստ «Armsport.am» կայքի՝ հայերից ամենահաջողը հանդես է եկել 55 կգ քաշային Դավիթ Մկրտչյանը, ով եզրափակիչում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Աչկինաձեին, հանգրվանել է առաջին հորիզոնականում: Այս քաշային Գրիգոր Իվանյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Արծաթե մեդալի է արժանացել 60 կգ քաշային Տիգրան Վարոսյանը, ով եզրափակիչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Աբդուլա Աբուդլժալիլովին: 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը իր քաշայինների պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը:

48 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանը, որ Հայաստանը ներկաայցնող միակ կին ձյուդոիստն էր, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Թիմային պայքարում Հայաստանը գրավել է 7-րդ հորիզոնականը, իսկ լավագույնը Ռուսաստանի հավաքականն էր: