ATP-ի հրապարակած աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային նոր աղյուսակում Արգենտինան ներկայացնող հայազգի մարզիկ Դավիթ Նալբանդյանը հայտնվել է 14-րդ հորիզոնականում:

Աշխարհի առաջին «ռակետը», ինչպես եւ սպասվում էր, Շվեյցարիան ներկայացնող Ռոջեր Ֆեդերերն էր, որն այս տարի դարձավ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող: 2-րդը Ռաֆայել Նադալն է՝ Իսպանիայից, 3-րդը՝ Էնդի Մյուրեյը Շոտլանդիայից: Առաջին տասնյակում են նաեւ սերբ Նովակ Ջոկովիչը եւ ամերիկացի Էնդիկ Ռոդիկը, արգենտինացի Խուան Դել Պոտրոն, ֆրանսիացի Վիլֆրեդ Ցոնգան, ռուս Նիկոլայ Դավիդենկոն, ֆրանսիացի Ժիլ Սիմոնը եւ իսպանացի Ֆեռնանդո Վերդասկոն: