Խորհրդային հայտնի արտիստուհի Իննա Չուրիկովային սրտի կաթվածի ախտանշաններով շտապ հոսպիտալացրել են։

Կեսօրին մոտ 66-ամյա դերասանուհու համար «շտապօգնություն է» կանչվել։ Իննա Չուրիկովան բողոքել է ուժեղ գլխացավից եւ սրտի շրջանում ունեցած ցավերից։ 2008 թ. միկրոինսուլտ տարած դերասանուհուն պառկեցրել են կարդիովերակենդանացման բաժանմունքում, հայտնում է ifenews.ru-ն։

Նախնական տվյալներով, նա սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ ունի։

Իննա Չուրիկովան ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի է, թատրոնի եւ կինոյի դերասանուհի։