Հայաստանում 2010 թ. ապրիլի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 73 դեպք, բացահայտվել է 38-ը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք: Բացահայտվել է նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Արձանագրվել է կողոպուտի 11 դեպք, բացահայտվել է 7-ը: