Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից հետո Հայաստանում մշակութային էքսպանսիա կլինի։ Կարծում է բանաստեղծ Հակոբ Մովսեսը։ «Իհարկե մենք էքսպանսիայի կենթարկվենք, թուրքը, թուրքական մշակույթը, երաժշտությունը կմտնի Հայաստան, արդեն մտել է ճիշտ այնքան, որքան մեր մեջ թուրք կա»։ Լրագրողների հետ հանդիպմանը բանախոսն ասաց, որ մեր մշակույթի ինքնագիտակցություն ունենալու դեպքում, մենք չպետք է վախենանք էքսպանսիայից։
Բանաստեղծի բնորոշմամբ, թուրքերի հանդեպ ունեցած այսօրվա զգայական մեր պատկերացումը հետեւյալն է ."Կանգնենք Մասիսի գագաթին պաչենք թուրքի ճակատը", որն ամբողջությամբ հակադարձում է 60-ական թվականներին ստեղծված, բանաստեղծի ձեւակերպմամբ «Կանգնենք Մասիսի գագաթին, թքենք թուրքի ճակատին» ընկալմանը։ Նա ասում է, որ այսօրվա ընկալումը նույնքան նողկալի է, որքան 60-ականներին ունեցած մեր վերաբերմունքը։
Գրողը կարծում է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների դրական դաշտ դեռեւս գոյություն չունի։ Նա ասում է, որ առանց Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման, հնարավոր չէ հարաբերությունների կարգավորում, բայց, համոզված է, որ Թուրքիան ցեղասպանությունը չի ճանաչի։ «Հայստանը միշտ էլ Թուրքիայի համար կոկորդում մնացած ոսկոր է լինելու, որը խանագարում է նրան իրականացնել պանթուրքական ծրագիրը», — հավելեց Հակոբ Մովսեսը։




























