Թուրքական Բուրսա նահանգի լեռնադահուկային Ուլուդաղ հանգստավայրում, միջազգային երիտասարդական ճամբարում H1N1 վիրուսով՝ «խոզի գրիպով» վարակվել են 6 հոգի: Ճամբարը փակվել է կարանտինի նպատակով: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ճամբարում այս պահին գտնվում են տարբեր երկրների մոտ երեք հարյուր երիտասարդներ:
Բուրսայի նահանգապետ Շահաբեդդին Հարբութը հայտնել է, թե վարակվել են հյուրանոցի աշխատակիցն ու հինգ ուսանողներ, որոնցից մեկը թուրք է, մյուսները՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Ավելի վաղ Թուրքիայում «խոզի գրիպի» մոտ մեկ տասնյակ դեպք է հայտնաբերվել: Իշխանությունները ահազանգում են տարածաշրջանում համաճարակի սկսման վտանգի մասին:


























