Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Իտալիայի Հանրապետություն (Հռոմ):
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այցի շրջանակներում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Իտալիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի կողմից ստորագրվելու է «Իտալիայի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ ոստիկանական համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես եւ քննարկվելու են հայ-իտալական ոստիկանական համագործակցության հետագա զարգացման եւ խորացման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




























