Անթալիայի օդանավակայանից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը՝ շարժիչում բռնկված հրդեհի պատճառով վթարային վայրէջք է կատարել, հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթը։

«Air Berlin» ավիաընկերությանը պատկանող, 206 ուղեւորներով Անթալիայից դեպի Ցյուրիխ մեկնող ինքնաթիռը օդ բարձրանալուց քիչ անց վթարային վայրէջք է կատարել։ Պատճառը Բոինգ 752-ի շարժիչներից մեկում հրդեհի բռնկումն էր։

Անթալիայում գտնվող քուվեյթցի զբոսաշրջիկները լսել են պայթյունի ձայն եւ նկատել, որ երկնքում ինքաթիռը կայծեր էր թողնում։ Նրանց կողմից արված լուսանկարներում երեւում է ինքնաթիռի շարժիչից դուրս եկող կրակը։