Մոսկվայում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում երեք մարդ հրազենային վնասվածքներ են ստացել։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», շինարարական ընկերության տնօրենը վիճել է Ղրղզստանի քաղաքացիներ հանդիսացող իր աշխատողների հետ։ Նրա խոսքով, աշխատանքային վեճը վերաճել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ տնօրենը կրակել է աշխատողների ուղղությամբ։ Արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են։
Ընկերության տնօրենը ձերբակալվել է։
Իրավապահները պարզում են կատարվածի պատճառները։




























