Ապրիլի 26-ին Գարեգին Բ կաթողիկոսը մեկօրյա այցով կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի Հոգևոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին: Նրան Բաքու են հրավիրել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքն ու Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռից, այցի ընթացքում տեղի կունենա տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների` Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի, Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոսի, Շեյխ ուլ իսլամի և Ամենայն Հայոց կաթողիկոսի քառակողմ հանդիպում:

Համաժողովին կմասնակցի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը՝ որպես ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ: