ՀՅԴ-ն մասամբ է ողջունում իշխող կոալիցիայի Ազգային ժողովի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հանելու հարցի վերաբերյալ հայտարարությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ կուսակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ սա Հայաստանի իշխանությունների հերթական կիսատ քայլն է, քանի որ երկրի Ազգային ժողովը, այսպես թե այնպես, մերժել է Թուրքիայից առաջ արձանագրությունները վավերացնելը։ Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական ուժերի ամսի 22-ի համատեղ խորհրդակցությունը եղել եւ մնում է հայ-թուրքական արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրության հետ կանչումը։
Նշենք, որ այսօր ՀՅԴ եւ մի շարք նրան միացած կուսակցություններ անցկացնում են խորհրդաժողով՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ։




























