Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել, որով ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների եւ մարդատար տաքսիների)` անկախ սեփականության ձեւից, անվճար երթեւեկելու արտոնություն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, նիստում հաստատվել է պատերազմի վետերաններին տրամադրվող անվճար երթեւեկության վկայականի ձեւանմուշը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է իրավական ճշգրիտ ձեւակերպում տալ որոշմանը եւ տրանսպորտային մասնավոր ձեռնարկությունների սեփականատերերին կոչ անել, որպեսզի նրանք նույնպես Մեծ հայրենականի վետերաններին սպասարկեն անվճար:



























