Եկատերինբուրգում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, որը փորձում էր մաքսանենգ ճանապարհով Եկատերինբուրգ ներկրել ոսկյա եւ ադամանդե զարդեր:
«Ինտերֆաքս-Ուրալը» հաղորդում է, որ հայաստանցին Եկատերինբուրգ է ժամանել Երեւանից եկող ինքնաթիռով, եւ հենց օդանավակայանում նրան ձերբակալել են մաքսային ծառայության աշխատակիցները։
Մաքսային ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, փորձագետների գնահատականներով, զարդերի ընդհանուր արժեքը կազմել է 2.5 մլն ռուբլի, իսկ որոշ ոսկյա զարդերի վրա եղել են խոշոր ադամանդներ:


























