2008թ.-ին Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել 32 զրահամեքենա:
ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրին Ուկրաինայի ներկայացրած զեկույցում նշված է, որ 2008թ.-ին Ուկրաինան Վրաստանին է վաճառել 15 ԲՄՊ եւ 25 ԲՏՌ, ԱՄՆ-ին՝ 1 ԲՄՊ-3, Ադրբեջանին 32 հատ ԲՏՌ-70 զրահամեքենա:
Նշենք, որ Ուկրաինան Ադրբեջանին զենք մատակարարող երկրների շարքում բավական լուրջ դիրքեր է զբաղեցնում, իսկ արցախյան պատերազմի տարիներին Ուկրաինան Ադրբեջանին անգամ վարձկաններ էր մատակարարում, այդ թվում՝ կին դիպուկահարներ:



























