Եվրոպայի ուղղությամբ է շարժվում հրաբխային երկրորդ ամպը։ Այն կարող է ծածկել հյուսիսային Գերմանիան, Դանիան, Շվեդիայի մի մասը եւ հասնել մինչեւ Արեւելյան Եվրոպա։
Կրկին փակ են Նորվեգիայի, հյուսիսային Շոտլանդիայի, Ֆինլանդիայի որոշ հատվածների օդանավակայանները։
Նշենք, որ հրաբխի պատճառով օդանավակայաններում է մնացել շուրջ 7 մլն մարդ՝ հիմնականում զբոսաշրջիկներ։ Հրաբխի հասցրած վնասները մոտավորապես 2 մլրդ դոլար են կազմել։



























